Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այսպիսի խայտառակ հանցագործություն կարող էր լինել Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության օրոք (տեսանյութ)

Այսպիսի խայտառակ հանցագործություն կարող էր լինել Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության օրոք (տեսանյութ)
24.05.2025 | 10:00

Սա էլ Համբարյանի դիպուկ նկատառումը. չզարմանաք, եթե մի օր էլ իմանաք, որ Քննչականում տուժողի են խմբակային բռնաբարել կամ սպանել

Այսպիսի անպատկերացնելի և խայտառակ հանցագործություն կարող էր լինել Նիկոլ հայադավի և իր ոհմակի իշխանության օրոք: Աներևակայելիորեն ագահ և, ինչպես ասում են, փողի մեռած հակահայերի չարախումբը քանի որ առաջնորդվում է անձնական առաջնահերթություններով ու պետական ինստիտուտները տապալել է երևի թե հիմնավորապես, անպատկերացնելին կարող է դառնալ պատկերացնելի, անհնարինը՝ ակնհայտ:

Նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել Քննչական կոմիտեում։ Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հնարամիտ մեկը հափշտակել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլարը։

Քննչական կոմիտեն ու Հակակոռուպցիոն կոմիտեն, կատարվածից շփոթահար, երեկ հրաժարվել են 590 000 դոլարի հափշտակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ «Փաստինֆո»- ին:

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հետագայում հանրությանը հայտնել է, որ Քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնել է հանրային քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 446– րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2– րդ մասի և 254– րդ հոդվածի (գողությունը) 3– րդ մասի 2– րդ և 4– րդ կետերի հատկանիշներով:

Ավելի վաղ, «Փաստինֆո»- ն տեղեկություն էր տարածել, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում անհայտ անձը քննիչի կեղծ անցագրով գիշերը մուտք է գործել շենք ու հափշտակել որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար։ Նշվել է նաև, որ գումարը պահվել է 6- րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանում։

Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»- ի աղբյուրները երեկ հայտնել են, որ ձերբակալվել է ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 5- րդ վարչության պետը, նա տվյալ պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

«Այսօր»– ի տեղեկացմամբ ,«մասնագետները նշում են, որ տվյալ պարագայում կարծես թե խախտվել է նաև իրեղեն ապացույցների պահպանման կարգը։ Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպության, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն։

Տվյալ պարագայում գումարը չի փոխանցվել ՔԿ- ի դեպոզիտային հաշվին։

ՔԿ- ում բավական լարված վիճակ է. կասկածի տակ են վարչության գրեթե բոլոր աշխատակիցները, ստուգվում են յուրաքանչյուրի կապերը»։

Ըստ ArmLur.am- իտեղեկությունների , ձերբակալվածը վարչության «պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի»։

Ներկայացնելով , թե իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլարն ինչպես են գողացել, ArmLur.am– ը գրել է.

«ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որեւէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։

Հիմա ամենագլխավոր պատմության մասին

Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում

Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադեւոսյանը ձերբակալված է»։

Անդրադառնալով կատարվածին, բլոգեր Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Սա Նիկոլի Հայաստանն է…Նորմալ է…

Մարդկանց գյխին գործ սարքող, հանցագործությունները թաքցնող Նիկոլի դատախազության կցորդ հանդիսացող Քննչական կոմիտեից սա սպասելի է…

Չզարմանաք, որ մի օր էլ իմանաք, որ Քննչականում տուժողի են խմբակային բռնաբարել կամ սպանել… »:

ՔԿ- ի շենքում տեղի ունեցած խայտառակ դեպքին անդրադարձել են նաև արտերկրի ԶԼՆ- ները, ինչպես, օրինակ, «Аргументы и факты» – ին:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=RF8BCCGAiD8&t=70s

Դիտվել է՝ 530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ